ԴԱՀԿ պետն ու ԱԳՆ գլխավոր քարտուղարը ազատվել են աշխատանքից

dahk

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ՝ Դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից:

Վարչապետի համապատասխան որոշման մեջ, մասնավորապես, ասված է, որ Համաձայն «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասի և հաշվի առնելով նախարարի առաջարկությունը, Արմեն Հարությունյանն իր դիմումի հիման վրա ազատել Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Շահեն Ավագյանն ազատվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։

Վարչապետի որոշման, մանսավորապես, ասվում է, որ համաձայն «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և հաշվի առնելով նախարարի առաջարկությունը, Շահեն Ավագյանին ազատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։

Spread the love