Գեղարքունիքում մեքենա է շրջվել, Դավիթ Բեկի փողոցում երեք ավտոմեքենաներ են բախվել իրար. կան տուժածներ

- in Պաշտոնական
vtar

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 20-ին, ժամը 07:22-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում՝ գաջի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ, ինչպես նաև Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը, որը, սակայն, անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձվել է:

Պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցի տներից մեկի մոտակայքում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդը՝ Գ. Մ.), «Opel Astra» մակնիշի (վարորդը՝ Ա. Ա.) և «ԻԺ-2715» մակնիշի (վարորդը՝ Ա. Հ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը ևս հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Գեղարքունիքի մարզում, մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 16:00-ի սահմաններում 22-ամյա Պետրոս Մ.-ն Երևան-Իջևան ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում իր վարած Opel մակնիշի 06 ՕԼ 216 համարանիշի ավտոմեքենայով դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով վարորդ Պետրոս Մ.-ն, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 24-ամյա Վերոնիկա Մ.-ն և Մարիաննա Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20