Դավիթ Հարությունյանի վերանշանակման լուրը իրականությանը չի համապատասխանում

- in Պաշտոնական
Davit Harutyunyan

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակման լուրը իրականությանը չի համապատասխանում:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը՝ նշելով, որ մի շարք ԶԼՄ-ների կողմից հրապարակված տեղեկությունը Դավիթ Հարությունյանի նշանակման վերաբերյալ թյուրիմացության արդյունք է:

Պետրոսյանը նշեց, որ նախագահի՝ վկայակոչվող հրամանագիրը թվագրված է ապրիլի 20-ով և ամենայն հավանականությամբ մի շարք լրատվամիջոցների ուղարկվել է տեխնիկական խափանման արդյունքում: «Այս պահին նախագահի գրասենյակի համապատասխան մասնագետները փորձում են հասկանալ կայքի առաքման համակարգի տեխնիկական խնդրի պատճառները»,- նշեց Պետրոսյանը:

Spread the love