Դավիթ Տոնոյանն ու Զոհրաբ Մնացականյանն այցելել են առաջնագծի նախիջևանյան ուղղություն – Լուսանկարներ

- in Պաշտոնական

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել են ՀՀ հարավ արևմտյան սահմանագիծ՝ նախիջևանյան ուղղություն, Facebook-ի իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: 

«Տեղում ծանոթանալով օպերատիվ իրավիճակին երկու նախարարները զորամիավորման հրամանատարաության հետ քննարկել են սահմանային ուղղության ծառայության առանձնահատկություններին։

Նախարար Դավիթ Տոնոյանը հրամանատարությանը հանձնարարել է լինել մշտապես զգոն, չտրվել որևէ սադրանքի, սակայն խստագույնս կանխել հակառակորդի ցանկացած առաջխաղացում», – գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Spread the love