Դոն Պիպոն առևանգե՞լ է իրեն սպանել ցանկացողներին. ինչ է պատմել քրեական հեղինակությունը ԱԱԾ-ում

- in Մամուլ
Orenqov goxer

«Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ են հայտնվել քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի դեմ ծրագրված մահափորձի գործով վերջինիս ցուցմունքները:

Ինչպես հայտնի է` սպանությունը նախապատրաստելու կասկածանքով կալանավորվել են Արկադի Քոչինյանը, Արտակ Զաքարյանը և ոմն Ղազախեցյանը, որոշ ժամանակ անց խմբին օժանդակելու համար կալանավորվել են նաև Զոհրաբ Ղումաշյանը, Արտակ Այվազյանը:

Եվ ահա, Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը, հարցաքննության ժամանակ հայտարարել է, թե կալանավորվածներից որևէ մեկին չի ճանաչում: Նա նաև ասել է, թե իր համար անհասկանալի է՝ ինչո՞ւ են իրեն այդ անձինք ուզեցել սպանել:

«Ընդհանրապես որևէ մեկի հետ որևէ տարաձայնություն, խնդիր կամ վեճ չեմ ունեցել թե՛ բիզնեսում, թե՛ բիզնեսից դուրս: Որևէ մեկի հետ թշնամական հարաբերություն չունեմ: Ինձ համար նույնիսկ անհասկանալի է, և մինչ օրս չեմ կարողանում հասկանալ, թե վերոհիշյալ երեք անձինքն ինչու են նախապատրաստվել ինձ սպանել»,- ասել է նա»:

Spread the love