ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի նոր ղեկավարության հետ մտադիր են հունիսին հանդիպել

OSCE

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկտոնին և Էնդրյու Շոֆերը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ մայիսի 15-ին հանդիպել են Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: 

Նախարարը և համանախագահները քննարկել են խաղաղ գործընթացի առաջխաղացման տարբերակները: Այս մասին նշվում է համանախագահների հայտարարության մեջ:

Անձնական ներկայացուցիչը մասնակիցներին տեղեկացրել է շփման գծում համեմատաբար կայուն իրավիճակի մասին: Նախարար Էլմար Մամեդյարովը նշել է ակտիվ բանակցությունները հնարավորինս արագ վերսկսելու Ադրբեջանի պատրաստակամության մասին: Համանախագահները հունիսին ակնկալում են Հայաստանի նոր ղեկավարության հետ հանդիպել:

Spread the love