Եթե Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս, դա նշանակում է, որ նաև իր թիմը պետք է հրաժարական տար

- in Ընտրություններ
Anahit Baxshyan

«Որոշել ենք համբերել, սպասել քաղաքական հետագա գործընթացներին՝ կապված ԱԺ արտահերթ ընտրությունների, դրան նախորդող Ընտրական օրենսգրքի փոփոխության հետ»,- Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի առնչությամբ ասաց Երևանի ավագանու «Ելք»խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ հավելելով, որ այդպես ծախսն էլ քիչ կլինի՝ մեկ օրում՝ երկու ընտրովի մարմին: 

Ինչ վերաբերում է քաղաքապետի թեկնածուին, Անահիտ Բախշյանն ասաց. «Նոր ընտրություններ կլինեն, նոր քաղաքական ուժեր ասպարեզ կգան, բազմակարծությունը, որ մինչև ապրիլի 23-ը գցած էր փողոցներում, պիտի գա Ազգային ժողով և նաև՝ ավագանի»:

Անահիտ Բախշյանը Տարոն Մարգարյանի կողմից հրաժարական չներկայացնելը բարոյական խնդիր է համարում, «որովհետև եթե Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս, դա նշանակում է, որ նաև իր թիմը պետք է հրաժարական տար: Տարոն Մարգարյանը ներկայացնում է մինչև վերջ հեղինակազրկված ՀՀԿ-ն»:

Spread the love