Ես չեմ արադարացնում եղբորս տղային, այո՛, նա սխալ է եղել

- in Պաշտոնական
Valeri Osipyan

«Չեմ բացառում , որ ես անսխալական եմ, բայց թույլտվածս սխալները կամ շեղումները, դրանք ես արել եմ ստիպված և ծանր հետևանքներ չեն ունեցել:

Ինչ վերաբերում է հարգելի Արթուր Սաքունցի քննադատություններին իմ գործունեության հետ կապված, նշեմ, որ ես ինքս շատ բարձր եմ գնահատում Սաքունցի գործունեությունը, որն միտված է ի շահ ՀՀ-ը:

Արթուր Սաքունցի հայտարարությունները եղբորս տղայի վարքագծի հետ կապված, նշեմ , որ ես չեմ արադարացնում եղբորս տղային այո նա սխալ է եղել, ես չեմ սրբացնում նրան, իսկ ինչ վերաբերում է դանակահարությանը ես Ձեզ վստահեցնում եմ այդ գործում նա չկա և դա քննության մեջ էլ է պարզվել», ասաց նորանշանակ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Ազատություն ռադիոկայանին տրված հարցազրույցում անդրադառնալով վերջին օրերին իր հասցեին ուղղված դժգոհություններից, հավելելով, որ ինչքան էլ եղբոր որդու մեղավորությունը կա, այնուամենայնիվ ինքը պարտավոր չէ պատասխան տալ այդ ամենի համար, չնայած որ եղբոր որդին՝ իր՝ Վալերի Օսիպյանի կողմից ստացել է արժանի պատիժ:

Spread the love