Ես չեմ շտապի հայտարարել Երևանի քաղաքապետի թեկնածուին

Երբ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջը լինի նոր կառավարության օրակարգում, այդ մասին հանրությունը կտեղեկացվի։

Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։

Մեկնաբանելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարավելու և Երևանի քաղաքապետի պաշտոնին հավակնելու հնարավորությունը, Միրզոյանը պատասխանել է. «Ես չեմ շտապի հայտարարել  Երևանի քաղաքապետի թեկնածուին։ Փոխարենը ես կասեմ, որ ազատ մրցակցությունը ողջունելի է, և ներքին ժողովրդավարությունը միշտ եղել է ՔՊ առաջնային սկզբունքներից և հենասյուներից մեկը»։

 

Spread the love