Ես 7 տրլն դոլար եմ ծախսել, դուք ինձ փոխարենը ինչ-որ բան պարտք եք. Իրանը հրապարակել է Թրամփի նամակը՝ ուղղված դաշնակիցներին

- in Միջազգային
donald-trump

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Համենեին խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արևելքում իր ամերիկացի գործընկերներին հասցեագրված նամակների մասին: New York Times և Washington Post աղբյուրները հաստատել են այդ նամակների գոյությունը՝ գրում է BBC.com-ը: 

Գաղտնիք է մնում, թե ինչպես է Սպիտակ տան ղեկավարի և նրա դաշնակիցների միջև մասնավոր նամակագրությունը հայտնվել Համենեի տրամադրության տակ, ով պնդում է, որ իր ձեռքի տակ ունի Թրամփի նամակի ողջ տեքստը:

«Մի քանի օր առաջ Թրամփը նամակ է գրել Պարսից ծոցի երկրների առաջնորդներին. «Ես 7 տրիլիոն դոլար եմ ծախսել, և դուք պետք է փոխարենը ինչ-որ բան անեք»: ԱՄՆ-ը ցանկանում է տիրել ստորացված ստրուկներին»,- իր Twitter-ում գրել է Համենեին:

Ամերիկյան ԶԼՄ-ները գրում են, որ Թրամփը երկու նամակ է ուղարկել, որոնցում փորձում է ուժեղացնել ճնշումը Իրանի վրա և գրում է, որ ԱՄՆ-ը ավելի մեծ ակտիվություն է ակնկալում տարածաշրջանից, որում 2001թ. սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Ամերիկան հսկայական գումարներ է ներդրել:

Համենեին իր հաղորդագրությունը տարածել է Իրանի միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու վերաբերյալ Թրամփի հայտարարությունից մեկ օր անց:

ԱՄՆ-ի գործընկերները Պարսից ծոցում համարվում են Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Իսրայելը: Այդ բոլոր երկրներն էլ 2015թ. ստորագրված Իրանի միջուկային համաձայնագրի անթաքույց քննադատներն են:

Khamenei.ir@khamenei_ir

A few days ago Trump wrote a letter to leaders of states, which was revealed to us. He wrote: “I spent $7 trillion and you must do something in return.” The U.S. wants to own humiliated slaves.

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20