Էջմիածնի Բաղրամյան համայնքի դպրոցի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

- in Կրթություն
Dproc

Էջմիածնի տարածաշրջանի Բաղրամյան համայնքի դպրոցի տնօրեն Շուշանիկ Ոսկանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատել է Բաղրամյանի համայնքապետ Գոռ Միրզոյանը: «Ծնողները չեն ցանկանում, որ նա աշխատի դպրոցում»,- հավելեց համայնքապետը:

Բաղրամյան համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտները դասադուլ էին իրականացրել: Նրանք պահանջում էին դպրոցի տնօրենի հրաժարականը:

Ծնողները, մասնավորապես, նշում էին, որ դպրոցում մասնագետների պահանջարկ կա, մի ուսուցիչը տարբեր առարկաներ է դասավանդում: Հավաքվածներից ոմանք էլ տնօրենին մեղադրում էին դրամահավաքության մեջ:

Spread the love