Թբիլիսիում ջրցաններ և ոստիկանական լրացուցիչ ուժեր են բերվել հանրահավաքին

- in Միջազգային
vostikan

Ռուսթավելիի պողոտայում, որտեղ անց են կացվում հակակառավարական բողոքի ակցիաները ընդդեմ թմրանյութերի դեմ դաժան պայքարի, ոստիկանական լրացուցիչ ուժեր են բերվել։

Ինչպես հաղորդում են վրացական ԶԼՄ–ները, ծայրահեղ աջ և ազգայնական ուժերի կողմնակիցները փորձում են բախումներ սադրել և մտնել միտինգի մասնակիցների մեջ, սակայն երկու հակամարտող խմբերին զսպում են ոստիկանական ջոկատները։ Ագրեսիվ ազգայնականներին հանգստացնելու համար իրավապահ մարմինների աշխատակիցները ստիպված են եղել երկու ջրցան մեքենա բերել։

Ոստիկանները նաև արգելափակել են Թբիլիսիի Լոնդոնյան այգին. այստեղ են գտնվում «Վրաստանի ազգային միաբանություն» ծայրահեղ աջ կազմակերպության մասնակիցները։ Օրինապահները նրանց թույլ չեն տալիս լքել տարածքը։

Ինչպես հաղորդում են վրացական ԶԼՄ–ները՝ հակակառավարական ակցիայի մասնակիցների և ծայրահեղ աջ ուժերի կողմնակիցների միջև ժամանակ առ ժամանակ բախումներ են տեղի ունենում։ Ավելի վաղ բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել էին, որ եթե ոստիկանությունը չի կարողանում իրենց պաշտպանել, իրենք ստիպված կլինեն դիմել ինքնապաշտպանության։

Վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին արդեն դիմել է երկու կողմերին էլ և կոչ է արել չդիմել բռնությունների։

Spread the love