Թրամփը գաղտնի գործնական կապեր է ունեցել ադրբեջանցի օլիգարխ Աղալարովի հետ

- in Միջազգային
Donald Tramp

Բրիտանական The Guardian պարբերականը հերթական անդրադարձն է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի իշխանությունների հետ ունեցած վիճահարույց կապի թեմային՝ նկատելով, որ այդ ամենը շատ նման է մաֆիայի մասին պատմության: Հիմք է ծառայել Սեթ Հեթենայի «Թրամփ-Ռուսաստան. հավաստնի պատմություն» գիրքը։

Հոդվածագիրը նշում է, որ նոր գրքում հետաքրքիր բացահայտումներ են արվում ռուսական մաֆիայի ներկայացուցիչների ու Թրամփի միջև գաղտնի գործնական կապերի մասին:

«Իհարկե, Թրամփը հանցավոր աշխարհի հետ առնչություններ ունեցող առաջին նախագահը չէ, սակայն նա ակնհայտորեն առաջինն է, ով օգուտ է քաղում այլ պետության կառավարության հետ կապված մաֆիոզիների հետ բազմաթիվ կապերից»,-նշում է հեղինակը՝ հավելելով, որ այդ մարդկանց անմիջական ներգրավվածությամբ է Թրամփը 2013-ին «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթն անցկացրել Մոսկվայում, ինչպես նաև ավելի ուշ քննարկել է 2016թ. նախագահական ընտրություններում դեմոկրատ Հիլարի Քլինթոնի վրա «կեղտ լցնելու» հարցը:

Այս համատեքստում նշվում է մոսկվայաբնակ ադրբեջանցի օլիգարխ Արազ Աղալարովի անունը, որը Թրամփին 20 մլն դոլար էր վճարել մրցույթը Մոսկվայում անցկացնելու համար: Դրան ի պատասխան Թրամփը թույլ էր տվել, որպեսզի գործարարի որդին՝ Էմին Աղալարովը, 10 րոպեանոց ելույթ ունենա մրցույթի բեմին, ինչը կնպաստեր Արևմուտքում նրա ճանաչմանը:

Ավելի ուշ Էմին Աղալարովի վստահված անձը կապվել է Թրամփի որդու՝ Դոնալդ Թրամփ-կրտսերի հետ ու տեղեկացրել, որ Արազ Աղալարովը հանդիպել է ռուսական իշխանությունների ներկայացուցիչներին ու պարզել, որ նրանք պատրաստ են Թրամփին առաջարկել Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավի համար վտանգավոր տեղեկություն:

Հեղինակը հավելում է, որ Թրամփ-Ռուսաստան կապի վերաբերյալ փաստերն այնքան շատ են, որ կարելի է խճճվել: Հայտնի է, որ տարիներ առաջ ապագա նախագահը գտնվող Trump World Tower երկնաքերի 76-83-րդ հարկերում գտնվող տարածքների մեծ մասը վաճառել է Ռուսաստանի և ԱՊՀ շրջանակում դրա դաշնակից պետությունների հետ կապ ունեցող ընկերություններին:

Spread the love