Թրամփը մտահոգություններ ունի Կիմ Չեն Ընի հետ հանդիպման շուրջ

- in Միջազգային
donald-trump

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կասկածում է՝ արդյոք Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու հարկ կա։ ԱՄն նախագահը վերջին օրերին ավելի ու ավելի հաճախ Է այդ մասին խորհուրդ հարցնում իր օգնականներից: Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։

Նշվում է, ոչ Թրամփն անհանգստանում Է, որ հաջորդ ամսին Սինգապուրում Կիմ Չեն Ընի հետ նախատեսված իր հանդիպումը կարող Է «քաղաքական կոնֆուզի» վերածվել: Թրամփը միաժամանակ զարմացել ու զայրացել Է, որ ԿԺԴՀ-ի ներկայացուցիչները չեն բացառել ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովից հրաժարվելու հնարավորությունը:

Մայիսի 17-ին եւ 18-ին նախագահը, հրատարակության տվյալներով՝ շարունակաբար դիմել Է խորհրդականների՝ հարցնելով, թե ներկա պայմաններում արդյոք խելամիտ որոշում կլինի ԿԺԴՀ-ի առաջնորդի հետ հանդիպում անցկացնելը: Մայիսի 19-ին Թրամփը զանգահարել Է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին, որպեսզի նրան հարցնի, թե ինչու են ԿԺԴՀ-ի վերջին հայտարարությունները հակասում նրա նախկին հավաստիացումներին:

Spread the love