Ինձ կալանավորեցին մի Հայաստանում, ազատեցին լիովին այլ Հայաստանում. Անդրիաս Ղուկասյանը միանում է շարժմանը

- in Տեսանյութեր
Andreas Ghukasyan

Դատարանի որոշմամբ քիչ առաջ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխվեց:

Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց ստորագրություն հեռանալու մասին:

Անդրիաս Ղուկասյանը իր խոսքում նշեց․ «Ինձ կալանավորեցին մի Հայաստանում, ազատեցին լիովին այլ Հայաստանում»:

Հայաստանում քաղաքական իրավիճակ է փոխվել. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց « Ոտքի՛Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը, ում նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխվեց և խափանման միջոց ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին:

«Դատարանի այսօրվա որոշումը մեծապես պայմանավորված էր քաղաքացիների ներկա գտնվելով: Բոլորդ տեսաք դատախազության դիրոքորոշումը. իրենք նույնիսկ հիմա տրամադրված չէին ինձ ազատել կալանքից և եթե չլիներ հանրային աջակցությունը, ապա այսպես չէր լինի:

Ես փորձելու եմ ամեն կերպ աջակցել այս շարժմանը և պիտանի լինել մեր երկրում սահմանադրական կարգը հաստատելուն: Այսօր կփորձեմ գնալ Հանրապետության հրապարակ»,-ասաց Ղուկասյանը:

Spread the love