Ինչու Ռոբսոնը Սոչիում չդիմավորեց Նիկոլ Փաշինյանին

- in Մամուլ
Orenqov goxer

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԵԱՏՄ բարձրագույն խորհրդին մասնակցելու նպատակով Սոչի այցելած ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղաբնակ հայերը ջերմ ընդունելության արժանացրին:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Փաշինյանին դիմավորողների թվում չի եղել հայտնի քրեական հեղինակություն, գործարար Ռուբեն Թաթուլյանը` Ռոբսոնը:

Մինչդեռ, հիշեցնենք, Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` Սոչի կատարած այցերի ժամանակ նա մշտապես եղել է դիմավորողների թվում, ընդ որում՝ եղել է հիմնական դիմավորողը:

Սա, թերևս, պատահական չէ. Ռոբսոնը ոչ միայն Փաշինյանի հետ մտերիմ չէ, այլև նման քրեական հեղինակությունները նոր կառավարության «ճաշակով չեն» և տեղ չունեն նրանց կողքին»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20