Ինչպես է աշխատելու Facebook-ի «ծանոթությունների ծառայությունը»

- in Սոցիալական
facebook mobile

Facebook ընկերությունը մտադիր է սկսել «առցանց ծանոթությունների» նոր գործառույթի փորձարկումը։ Նոր ծառայությունն անվճար է լինելու և գովազդներից զերծ, այն նաև չի օգտագործելու օգտատերերի անձնական տվյալները գովազդի նպատակով։

Նոր հնարավորությունից օգտվելու համար օգտատերերը պետք նոր, առանձին հաշիվ բացեն։ Այն հասանելի է լինելու Facebook-ի հիմնական հաշվի միջոցով։

Սոցիալական ցանցը ծանոթությունների առաջարկներ է անելու ընդհանուր հետաքրքրությունների հիման վրա։

Հաղորդագրությունների փոխանակությունը առցանց–ծանոթություններում տեղի է ունենալու առանձին, և ոչ Facebook Messenger-ի կամ WhatsApp-ի հիման վրա։

Փորձարկումների հաջողությունից է կախված «ծանոթությունների ծառայության» հետագա լայնածավալ գործարկումը։ Փորձարկումները ընկերությունը մտադիր է անցկացնել մոտակա ամիսների ընթացքում։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20