Film

Համացանցում հայտնվել է նոր «Last Days of Michael Jackson» (Մայքլ Ջեքսոնի վերջին օրերը) վավերագրական ֆիլմի թրեյլերը:

Տեսանյութը ցուցադրել է ABC հեռուստաալիքը:

Երկու ժամ տևողությամբ ֆիլմում ցուցադրվում է լեգենդար երգչի ճանապարհը դեպի հաջողություն և իր անձնական կյանքը: Ֆիլմը կներառի նաև նախկինում չհրապարակված երգչի տված հարցազրույցը Բարբարա Ուոլթերսի և լրագրող Դայան Սոյերի հետ: Ֆիլմի պրեմիերան նշանակված է մայիսի 24-ին: