Լավ է, որ Հայաստանի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2018-ից դուրս մնաց հենց սկզբից

- in Մշակույթ
Eraguyn

Հայաստանը Եվրատեսիլ 2018-ին ներկայացնող Սեւակ Խանաղյանը դուրս մնաց կիսաեզրափակիչ փուլից։
Եվրատեսիլը Հայաստանում հենց սկզբից երգի սովորական շոուից վերածվել է ինտրիգների, բամբասանքի, արտիստների ընտրության հարցում խարդավանքների եւ պոպսային հատուկ այլ աղբի դրսեւորման երեւույթի:

Դրանք ուղեկցում են նախնական փուլերից մինչեւ եզրափակիչ, երբ արդեն այս ամենը տրանսֆորմացվում է ընդհուպ միջազգային դավադրության՝ ով ինչու քվեարկեց, ով որքան ձայներ գնեց եւ այլն:

Այս ամենը հատուկ է իհարկե ոչ միայն Հայաստանին, այլեւ հետխորհրդային այլ երկրների, որոնք դեռ գտնվում են եվրաչտեսության նախնական փուլում:

Հայաստանում այս օրերին հաղթեց ռոք ենդ ռոլը՝ թեթեւ, կենսախինդ, որի տեքստերը հեռու են պոպսայի նվնվոցից, հոգեկան տվայտանքներից ու շինծու զգացմունքներից: Այն փակեց փողոցները, կյանքով, սիրով ու հավատով լցրեց բնակավայրերը, խորտակեց կեղծիքն իր բոլոր դրսեւորումներով:

Եվ հատկանշական ու լավ է, որ այս ֆոնին Հայաստանի ներկայացուցիչը դուրս մնաց հենց սկզբից, թե չէ դեռ մի քանի օր ԶԼՄ-ներում շարունակվելու էին տվայտանքներն ու բամբասանքները: Հայաստանի հանրությունը հիմա այլ մակարդակում է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20