Լենա Նազարյանը կմնա Ազգային ժողովում

- in Պաշտոնական

ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը կառավարության անդամ չի լինի: Այս առնչությամբ իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարել, որտեղ շնորհավորել է իր թիմի անդամներին նշանակումների կապակցությամբ: 

«Սիրելիներս, շնորհակալ եմ, որ ինձ խրախուսում եք լինել կառավարության անդամ: Բայց այս փուլում ես որոշել եմ մնալ Ազգային ժողովում, որտեղ դեռ ասելիք ունեմ: Ինչ վերաբերում է այն մտահոգությանը, որ կառավարությունում որոշում կայացնողների պաշտոններում քիչ են կանայք, ապա, այո, մեզ էլ է դա մտահոգում: Բայց խնդիրն այն է, որ փոփոխությունների ձգտող կանայք պետք է ոչ թե անընդհատ խոսեն այս խնդրի մասին, այլ լինեն խնդրի լուծումը: Իմ փորձից եմ ասում: Բարի երթ բոլորին! Կհանդիպենք ԱԺ-ում»,-նշված է գրառման մեջ:

Spread the love