Խորոված-փարթի՝ համայնքի բնակիչների համար

«Հրապարակ» թերթը գրում է. «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը, որն ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին է, որոշել է համաժողովրդական շարժման և խորհրդարանական ընդդիմության հաղթանակի ու մայիսյան տոների առիթով հարազատ համայնքում աննախադեպ միջոցառումներ անցկացնել։ 

Մեր տեղեկություններով, երիտասարդ պատգամավորը Շենգավիթ համայնքի մի քանի տասնյակ վայրերում վաղ առավոտյան, ժամը 11-ից սկսած, խորոված-փարթի է կազմակերպելու, քեֆ-ուրախություն է անելու համայնքի բնակիչների համար, դհոլ-զուռնայով, մանկական մուլտֆիլմերի հերոսներով՝ նշելու մայիսյան արդեն քառատոնը։ Իսկ երեկոյան 8։30-ին համայնքի 40 տարբեր տեղերում տոնական հրավառություն կլինի»։

Spread the love