Ծառուկյանը ցանկանում է Փաշինյանի հետ երկարատև համագործակցության հուշագիր ստորագրել

- in Մամուլ
Gagik Tsarukyan

«Ժամանակ» թերթը գրում է. «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները խոսում են այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը կարող էր առաջադրվել երկրի վարչապետի թեկնածու և դրա համար թե՛ ներսում, թե՛ դրսում ուներ համապատասխան աջակցություն: 

Սա ասվում է նրա համար, որ ցույց տրվի, թե որքան մեծահոգի է Գագիկ Ծառուկյանը, որ կարողացավ դեմ գնալ այդ պահանջին և վարչապետի պաշտոնում պաշտպանել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Բայց ցանկացած մեծահոգություն և նույնիսկ ինքնազոհաբերում պահանջում է համապատասխան փոխհատուցում:

«Ծառուկյան» դաշինքի որոշ ներկայացուցիչներ պնդում են, որ Ծառուկյանը ցանկանում է, որ մինչև մայիսի 8-ին նշանակված վարչապետի ընտրությունները Գագիկ Ծառուկյանը և Նիկոլ Փաշինյանը երկարաժամկետ համագործակցության մասին փաստաթուղթ ստորագրեն, որով կամրագրվի «Քաղաքացիական պայմանագիր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների պատրաստակամությունը համագործակցել ոչ միայն ժամանակավոր կառավարության գործունեության ընթացքում, այլ նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո»:

Spread the love