Ծիր Կաթինը բլյուզի են վերածել

- in Տեսանյութեր
Erkir molorak

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի համալսարանի պրոֆեսոր Մարկ Հեյերը վերլուծել է Ծիր Կաթինում միջաստղային գազային ամպերի շարժումը և վերջին 20 տարվա ընթացքում ստացված տվյալները վերածել երաժշտության: Այդ մասին տեղեկացնում է Tech Times-ը:

2 րոպե 29 վայրկյան տևող կոմպոզիցիան ստեղծված է հատուկ ծրագրի միջոցով, որը կիրառում է մաթեմատիկական ալգորիթմեր:

Գազային ամպերի յուրաքանչյուր տեսակի համար առանձնացված է երաժշտական գործիքների հատուկ խումբ: Այդպես՝ իոնիզացված ամպերի շարժումը փոխանցվել է սաքսոֆոնով, ատոմարներինը՝ ակուստիկ բասի, իսկ մոլեկուլային ամպերինը՝ դաշնամուրի միջոցով:

Spread the love