Կարո Եղնուկյանն ազատ արձակվեց

- in Իրավունք
Karo Yeghnukyan

«Սասնա ծռերին» աջակցելու մեղադրանքով կալանավորված Կարող Եղնուկյանը քիչ առաջ ազատ արձակվեց դատարանի դահլիճից: 

Դատավոր Արտուշ Գաբրիլյանը ասաց, որ քիչ առաջ Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը ներկայացրել է արտոնագիրը, ըստ որի՝ 10 մլն դրամ գրավը վճարվել է դատարանի դեպոզիտ  հաշվին: «Ուստի Կարո Եղնուկյանին անհապաղ ազատ ենք արձակում դատարանի դահլիճից»,- հայտարարեց փաստաբանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20