Կարևոր տեղեկատվություն ՌԴ մեկնող ՀՀ քաղաքացիների համար

- in Պաշտոնական
Russia

ՖԻՖԱ-ի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության միջոցառումներով պայմանավորված Ռուսաստանի ներքոհիշյալ քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու առաջնության հանդիպումները, 2018թ․ մայիսի 25-ից հուլիսի 25-ը ընկած ժամանակահատվածում մտցված է հատուկ ռեժիմ՝

· Վոլգոգրադ
· Եկատերինբուրգ
· Կազան
· Կալինինգրադ
· Մոսկվա
· Նիժնի Նովգորոդ
· Դոնի Ռոստով
· Սամարա
· Սանկտ Պետերբուրգ
· Սարանսկ
· Սոչի

Հատուկ ռեժիմը ենթադրում է ՝

· oտարերկրյա քաղաքացիները, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, պարտավոր են ՌԴ վերոնշյալ քաղաքներ մուտք գործելուց հետո 3 օրվա ընթացքում հաշվառվել ՌԴ ՆԳ նախարարության համապատասխան տարածքային մարմնում,

· սահմանափակվելու է նշված քաղաքներ ուղևորափոխադրող ավտոբուսների մուտքը,

· նշված ժամանակահատվածում խստացվելու է նաև միգրացիոն հսկողությունը:

խնդրում ենք պահպանել ՌԴ տարածքում գտնվելու կանոնները. հիշեք, որ անգամ փոքր իրավախախտումները կարող են խիստ միջոցների կիրառման պատճառ դառնալ:
Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ կայքէջից՝

http://publication.pravo.gov.ru/Document/View/0001201805140002

ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայություն

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20