Կյանքում հաջողության հասնելուն նպաստող վեց հատկանիշ

- in Հասարակություն
Jamanak mard

Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները ներկայացրել են մարդկային բնավորության վեց գծեր, որոնք կօգնեն հաջողության հասնելու կյանքում՝ գրում է life.ru-ն:

Հատկանիշներից մեկը բարեխիղճ լինելն է: Փորձագետների կարծիքով՝ այն կարևոր դեր է խաղում հաջող ռազմավարական ծրագիր կազմելու գործում: Հաջորդ հատկանիշը հարմարվողականությունն է. այն օգնում է հեշտությամբ հաղթահարելու սթրեսները:

Երրորդ կարևոր հատկանիշը հետաքրքրասիրությունն է, որին հաջորդում է համարձակությունը, որն օգնում է հաղթահարելու բարդ իրավիճակները: Հինգերորդ հատկանիշը մրցակցության ոգին է, որը հզորագույն մոտիվացիա է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20