«Հազարամյակի մարտահրավերների» ծրագիրը կվերականգնվի

- in Տնտեսական
dzerq

Հայաստանի նոր կառավարությունը գործի է անցնում եւ միջոցներ է փնտրում տնտեսական ճեղքման ու թռիչքի համար: Արդեն երեւում են առաջին «ծիծեռնակները»:

Ամերիկայի հայ ազգային կոմիտեն դիմել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին արագացված կարգով Հայաստանին «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրի շրջանակում 140 միլիոն դոլար տրամադրելու հարցով: «Հիմա գործելու իսկական ժամանակն է: «Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիան Հայաստանի ժողովրդավարական զարգացման պահին կարող է առանցքային դեր խաղալ ԱՄՆ ու Հայաստանի հարաբերությունների նոր գլխում», – նշված է կոմիտեի նախագահ Րաֆֆի Համպարյանի նամակում:

Նույն օրը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ եւ նշել է, որ կարող է օգտակար լինել կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարության ամրապնդման եւ ավելի ազատական տնտեսության ձեւավորման գործում:

Ավելի վաղ Գերմանիան եւ Եվրամիությունը նույնպես պատրաստակամություն էին հայտնել աջակցել Հայաստանում բարեփոխումներին: Ամերիկահայ Գարո Արմենը նույնպես պատրաստակամություն է հայտնել ներդրումներ անել Հայաստանում:

Spread the love