Հակակոռուպցիոն նոր մարմնի հիմքում լինելու է միջազգային փորձը

- in Պաշտոնական
Artak Zeynalyan

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի խոսքով` հակակոռուպցիոն նոր մարմնի հիմքում լինելու է միջազգային փորձը և տեսությունը:

Լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը նշեց, որ այդ միջազգային փորձը տեղայնացվելու է:

«Մենք պետք է փորձենք դա տեղայնացնել համաձայնեցնել, քննարկել, գալ ընդհանուր հայտարարի և այն ներդնել Հայաստանում: Մենք պատրաստակամ ենք իրականացնել դա»,- ասաց Զեյնալյանը:

Հարցինթե ինչով է այս մարմինը տարբերվելու նախորդ հակակոռուպցիոն մարմիններից նա պատասխանեց. «Սա դեռ հայեցակարգ է և պետք է մշակվի: Կհաջողե՞նք, արդյոք, թե չենք հաջողի՝ պայմանավորված է, թե ինչպես կաշխատենք, ինչպիսի միջոցներ կներդնենք և ինչպիսի աջակցություն կստանանք, այդ թվում նաև ԶԼՄ-ների կողմից»:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե արդյոք կլինե՞ն հին կոռուպցիոն գործերով բացահայտումներ, Զեյնալյանն ասաց, որ այդ գործերով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները:

«Մեր տեսակետը հետևյալն է, և մենք ևս մեկ անգամ հավաստիացնում ենք, որ գործելու է ոչ թե կոռուպցիայի կանխավարկածը, այլ անմեղության կանխավարկածը: Որևէ շեղում անմեղության կանխավարկածից և արդար դատաքննության սկզբունքներից թույլ չենք տալու: Եթե այդպիսիք երբևէ եղել են, դրանց շղթան կկտրվի»,- եզրափակեց նա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20