Համայնքի ՀՀԿ-ական ղեկավարները կսկսեն աշխատել օրվա իշխանությունների հետ

- in Սոցիալական
Tavush gyux

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Նոր Կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը նշեց, որ իշխանափոխությունից հետո իր գործելաոճում ոչինչ չի փոխվել, և ավելացրեց, որ համայնքը նվերներ է ստացել և ստանում. «Գլենդելի քաղաքապետը վաղը համայնքին է նվիրելու գյուղտեխնիկա»:

Գարիկ Սարգսյանի կարծիքով՝ համայնքի ՀՀԿ-ական ղեկավարները կսկսեն աշխատել օրվա իշխանությունների հետ նույնքան ջանասիրաբար, ինչպես նախկին իշխանության հետ. «Իհարկե, նրանց աշխատանքում ինչ-որ բան փոխվելու է. եթե, ինչպես նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, ՏԻՄ-երի ղեկավարները ինչ-որ բաներ են թույլ տվել, ապա այսօր նրանք իրենց աշխատանքում ավելի զգուշավոր են լինելու»:

Անդրադառնալով ՀՀԿ-ի կողմից ընտրված համայնքի ղեկավարների հետ համագործակցությանը՝ մեր զրուցակիցը նշեց. «Մենք բացառում ենք համագործակցությունը այնպիսի անձանց հետ, ովքեր թաթախված են եղել ընտրակաշառքի մեխանիզմի մեջ»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20