Համացանցում է Հայաստանի ու Արցախի մասին պատմող CNN-ի ֆիլմը

- in Մշակույթ
hayastan-armenia

Համացանցում է Հայաստանի և Արցախի մասին պատմող CNN-ի հաղորդավար Էնթոնի Բուրդենի կողմից նկարահանված ֆիլմի ամբողջական տեսագրությունը:

Ֆիլմը ցուցադրվել է մայիսի 20-ին՝ «Անծանոթ տեղանքներ. Հայաստան» հաղորդման շրջանակներում: Ֆիլմը պատրաստվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ:

Ֆիլմի նկարահանման ողջ ընթացքում նրան ուղեկցում է հայտնի հայ երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ով կիսվում է Հայաստանի, հայոց պատմության ու հայկական խոհանոցի մասին իր գիտելիքներով: Ֆիլմում հեղինակ Բուրդենն անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը, 1988 թվականի երկրաշարժին, արցախյան պատերազմին, Հայաստանի՝ հարևանների հետ ունեցած հարաբերություններին, լինում Հայաստանի ու Արցախի գեղատեսիլ վայրերում: Նա համտեսում է հայկական խոհանոցի տարբեր ավանդական կերակրատեսակներ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20