Հայաստանի միանգամից մի քանի խոշոր ձեռնարկություններում տեղի է ունեցել աշխատակիցների գործադուլ

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում գործադուլ է, պահանջում են աշխատավարձի բարձրացում:

Այս մասին տեղեկանում ենք Meghri News ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից: Տեղեկացնենք, որ գործադուլ է տեղի ունենում նաև Արարատի ոսկու կորզման գործարանում:

Մայիսի 15-ին Հայաստանի միանգամից մի քանի խոշոր ձեռնարկություններում տեղի է ունեցել աշխատակիցների գործադուլ, որոնք պահանջել են բարձր վարձատրություն եւ աշխատանքային իրավունքների պաշտպանություն: Գործադուլ էին արել Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցները, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները, Արարատի ոսկու կորզման գործարանը:

Spread the love