Հայաստանում գործարար թևը միշտ էլ փորձում է իշխանության հետ «լեզու գտնել»

oligarxia

«Մենք 100 տոկոսով չենք կարող ասել, որ մայիսի 8-ին քաղաքական այս ճգնաժամը կավարտվի, բայց մեծ է հավանականությունը, որ վերջիվերջո վարչապետ կընտրվի, որովհետև ՀՀԿ-ի գործարար թևը որոշակի ֆինանսական վնասներ է կրում, և անորոշ ժամանակում շարունակել վնաս կրելը ցանկալի չէ»,- ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։

Մեր զրուցակիցը շարունակում է. «Հայաստանում գործարար թևը միշտ էլ փորձում է իշխանության հետ «լեզու գտնել», և եթե Նիկոլ Փաշինյանը այսպես թե այնպես դառնալու է վարչապետ մայիսի 8-ին կամ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում, ավելի նպատակահարմար են համարում ուղղակի լեզու գտնել՝ ի տարբերություն քաղաքական թևի, որը մի շաբաթվա ընթացքում չի ցանկանում իր դեմքը փոխել»։

Ինչ վերաբերում է հետագայում բիզնեսի և քաղաքականության տարանջատմանը, փորձագետն ասաց. «Դա ապագա կառավարության թիվ մեկ  հարցը պետք է լինի՝ գործարարները ոչ միայն խորհրդարանում, այլև գործադիրում, դատական համակարգում, ՏԻՄ-ում չպետք է ներկայություն ունենան»։

Spread the love