Հանցավոր տարրերը Հայաստանում խոչընդոտում են ռուսական խոշոր ներդրողների գործունեությանը

- in Ով ով է ...
rubli

«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը, որը Հայաստանում շահագործում է Սոթքի հանքը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, ինչպես նաև Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը, հաղորդում է այն մասին, որ Սոթքի հանքում արտադրությունը կանգ է առել։ Արտադրության կանգ առնելու պատճառը տեղի մի խումբ կողմնակի անձանց գործողություններն են։

Մասնավորապես, մայիսի 17-18-ը, ինչպես նաև մայիսի 22-ից մինչև այսօր մի խումբ անձինք, իրենց գործողությունները մոտիվացնելով քաղաքական և ազգայնական լոզունգներով, փակել են դեպի հանք տանող ճանապարհները և տեխնիկայի մուտքը դեպի վառելիքա-քսայուղային նյութերի կայան։ Նրանք փակել են նաև Սոթք-Արարատ երկաթուղային ճյուղ տանող ճանապարհը, որով իրականացվում է հանքաքարի ամենօրյա փոխադրումը Սոթքի հանքից դեպի Արարատի ֆաբրիկա։

Հանքաքարի արդյունահանման դադարեցումը իր հետ բերել է նաև «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության կողմից շահագործվող Սոթք-Արարատ երկաթուղային ճյուղի պարապուրդ (Հարավ-կովկասյան երկաթուղին Ռուսական երկաթուղու դուստր ձեռնարկությունն է Հայաստանում), որն ապահովում է նրա հասույթի գրեթե կեսը։ Ստեղծված իրավիճակում «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը ստիպված է կանգնեցնել նաև արտադրությունը Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում։

Արտադրության սաբոտաժի մասնակիցները առաջ են քաշում տարբեր ուլտիմատիվ ազգայնական պահանջներ և ընկերության ղեկավարությանը ու աշխատողներին ենթարկում շանտաժի, հնչեցնում սպառնալիքներ։

Սակայն բողոքողների իրական նպատակն այն է, որպեսզի «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության ղեկավարությունը թույլատրի նրանց մուտքը հանքի տարածք՝ ոսկու անօրինական արդյունահանում իրականացնելու համար ։

Ընկերության բնականոն աշխատանքին խանգարող իրավիճակը լուծելու վերաբերյալ Ընկերության բազմաթիվ դիմումները ՀՀ ոստիկանության վարչություն արդյունքներ չտվեցին։

Ոստիկանությունը իր անգործությունը բացատրում է նրանով, որ բողոքի ակցիաները խաղաղ բնույթ են կրում, և իրավապահ մարմինները իրավասու չեն տվյալ իրավիճակում որևէ բան ձեռնարկել։

Բողոքողների կողմից շանտաժի իրական արդյունքը, իշխանության անգործության պայմաններում, դարձավ ձեռնարկության աշխատանքի դադարեցումը, աշխատողների աշխատավարձերի կորուստը, իսկ պետության համար՝ շահույթի, օգտակար հանածոների արդյունահանման դիմաց վճարվող հարկերի, բոլոր մակարդակներում սոցիալական վճարների կորուստը, երկրում ներդրումային մթնոլորտի վատթարացումը։

Անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ 2007թ․ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խումբը սույն արտադրական կոմպլեքսը ձեռք բերեց աղետալի վիճակում՝ պետության և աշխատանքային կոլեկտիվի նկատմամբ ունեցած պարտքերով։ Հայաստանում աշխատանքի 10 տարիների ընթացքում Ընկերությունը ձեռնարկության զարգացման և արդիականացման ուղղությամբ ներդրել է ավելի քան 505 միլիոն ԱՄՆ դոլար, դառնալով ՀՀ տնտեսության խոշորագույն ներդրողներից մեկը։ Արդյունքում, այսօր ընկերության աշխատողների թիվը հասնում է 2000-ի, իսկ Հայաստանի բյուջե վճարվող հարկերը անցնում են 200 միլիոն ԱՄՆ դոլարը։ Միայն 2017 թվականին ԳեոՊրոՄայնինգը պետական բյուջե է վճարել մոտ 27 միլիոն ԱՄՆ դոլար և ընդգրկվել երկրի հինգ խոշոր հարկ վճարողների թվում։

Վարդենիսցիները նախկին քաղաքապետի անվան հետ են կապում հանցավոր խմբի մարդկանց անունները:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20