Հասարակությունը Նիկոլ Փաշինյանին լիազորել է արտահերթ ընտրությունների համար

Armen Martirosyan cuyc ert

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ այս պահի դրությամբ գործընթացը դրական ուղով է գնում, իսկ մայիսի մեկի՝ ՀՀԿ-ի քայլը ներելի չէ:

«Մեզ օր առաջ վարչապետ է պետք՝ անկախ նրանից, թե ով է, մեզ ստաբիլ վիճակ է հարկավոր։ Ժողովուրդն իր ձայնը Նիկոլ Փաշինյանին էր տվել, և Հանրապետականը պետք է նրան վարչապետ ընտրեր»,- ասաց նա։

Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝ իր համար ընդունելի՞ է Փաշինյանի մոտեցումներն արտաքին քաղաքականության՝ մասնավորապես ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս չգալու հետ կապված. «Ընդունելու կամ չընդունելու խնդիր բացարձակապես գոյություն չունի, որովհետև Նիկոլ Փաշինյանին հասարակությունը լիազորել է արտահերթ ընտրությունների համար, համակարգը հնարավորինս շատ արագ փոփոխել՝ գործադիր ու հասարակական լծակներ ունենալով արտահերթ ընտրություններ անել։ Այդ ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերն իրենց ծրագրերով հանդես կգան։ Նիկոլ Փաշինյանը միանշանակ ինչ-որ քաղաքական միավորի ցուցակ գլխավորելով՝ կասի, թե վարչապետ ընտրվելով ինչ պատկերացումներ ունի։

«Ժառանգության» տեսակետը չի փոխվել՝ մենք դեմ ենք նմանատիպ կառույցներին անդամակցությանը»։

Spread the love