ՀՀԿ ընդդիմադիր հայտը բավականին տպավորիչ ու հավակնոտ է

- in Հրապարակ
HHK

Նիկոլ Փաշինյանի այսօրվա ընտրությունը տեղի ունեցավ առանց խոչընդոտներիչհնչեցին քննադատող ելույթներ, անգամ հարցեր: Նիկոլ Փաշինյանը խոստացված 11-ի փոխարեն, ՀՀԿ-ից ստացավ 13 ձայն, հիմնականում օդիոզ կերպարների քվեները:

«ժողովրդական» քվեարկություն են կատարել օլիգարխիայի կարկառուն ներկայացուցիչներ Սամվել Ալեքսանյանը, Մուրադ Մուրադյանը, Աշոտ Արսենյանը, Միհրան Պողոսյանը, Արայիկ Գրիգորյանը, Արման Սահակյանը, Արտակ Սարգսյանը, որոնց անուններն ասոցացվում են ընտրակեղծարարության, քաղաքացիների նվաստացման տասնյակ հարյուրավոր օրինակների հետ:

Իհարկե, տեղի ունեցածը կարելի է համարել հրապարակի ազդեցության, համաժողովրդական ճնշման հետևանք: Անշուշտ կա այս գործոնը. մենք իսկապես ապրում ենք քաղաքական, հասարակական հարաբերությունների նոր միջավայրում, որն իր կնիքն է թողնում բոլոր սուբյեկտների վարքագծի վրա:

Մյուս կողմիցտեղի ունեցածն ամենևին էլ քրեաօլիգարխիայի կապիտուլյացիա չէր, որովհետև ՀՀԿ քաղաքական թևը փաստորեն պահեց իր դեմքը թավշյա հեղափոխությանը «նվիրելով» քրեաօլիգարխիկ «ծաղկեփունջ»:

Արդյո՞ք խորհրդարանական այս կոնսենսուսը թելադրված էր միայն հրապարակի գործոնով, այն հանգամանքով, որ ՀՀԿ-ն տեղի տվեց ժողովրդական ճնշմանը: Եթե ճիշտ լիներ այս վարկածը, այսօր չէինք ունենա 42 դեմ ձայնը, կամ Փաշինյանին կողմ տրված 13 հանրապետական ձայները կլինեին ոչ թե քաղաքական ժեստի, այլ օլիգոպոլ համակարգի փլուզման հետևանք: Ի դեպ, հենց քրեաօլիգարխիկ համակարգի կազմաքանդումը, առնետավազքն էր թավշյա հեղափոխության հիմնական նպատակը, այն առաքելությունը, որ այս գործընթացը կդարձնի պատմական:

Սակայն մենք նման բան չենք տեսնում. ավելին` ՀՀԿ ընդդիմադիր հայտը բավականին տպավորիչ ու հավակնոտ է:

Մյուս կողմիցՆիկոլ Փաշինյանի ելույթի կառուցվածքը բնավ հեղափոխական, շրջադարձային չէր, ու ամենևին չկա տպավորություն, որ խորհրդարանն այսօր ընտրել է ժամանակավոր վարչապետ, որի կառավարության առաջնահերթ, թերևս միակ նպատակն արտահերթ ընտրությունների անցկացումն է, այլ խոսքով թավշյա հեղափոխության շարունակությունը:

Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ծրագրային ելույթով, որի գեղեցիկ ձևակերպումների, ժողովրդի սրտից բխող նախադասությունների ստվերում, կարծես, դեակտուալացվում է հեղափոխության հիմնական պահանջը` արտահերթ ընտրությունների անցկացումը: Նիկոլ Փաշինյանը, համենայնդեպս, առաջարկեց կոնսենսուսի բովանդակային օրակարգ, որն ավելի շատ հարիր է հերթական գործընթացին:

Եթե նույնիսկ կառավարությունում արմատական փոփոխություններ են լինելու, ինչպես նշեց Նիկոլ Փաշինյանը, այնպիսի տպավորություն է, որ այսօրվա կոնսենսուսի հիմքում արտահերթ ընտրությունների գաղափարի դեակտուալացումն է:

Այս փաստարկի օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի շուրթերով այսօր, ըստ էության, փաստվեց, որ ԵՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի անդամության հարցում առկա է համազգային տոտալ կոնսենսուսնույնիսկ ավելին, քան կար Սերժ Սարգսյանի իշխանության օրոք: Սա գուցե թելադրված է պրակտիկ քաղաքականության անհրաժեշտությունից, սակայն կարծում ենք մի փոքր այլ պետք է լինեին Փաշինյանի շեշտադրումները ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի վերաբերյալ` ընդգծելու համար Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունը:

Դեռ քաղաքական ճգնաժամի պիկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն էր հայտնել, որ Հայաստանի քաղաքական ճգնաժամը հանգուցալուծվելու է 2017-ի խորհրդարանական ընտրությունների, իր իսկ բնորոշմամբ, լեգիտիմ արդյունքների հենքով:

Ըստ ամենայնիգոնե առայժմ գործում է հենց այդ տրամաբանությունը, որովհետև, մի կողմից, անձեռնմխելի մնաց օլիգոպոլ համակարգը, մյուս կողմից ժողովրդի վարչապետի մակարդակով լեգիտիմացվեց Հայաստանի եվրասիականությունը: Պատահական չէ, որ Փաշինյանին առաջինը շնորհավորեց Վլադիմիր Պուտինը: ՌԴ նախագահը շնորհավորական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, որտեղ ասված է.

«Կարծում եմ, որ ձեր գործունեությունը կառավարության ղեկին կնպաստի մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցական հարաբերությունների ամրապնդմանը, Անկախ պետությունների համագործակցության, Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում գործընկերական փոխգործակցությանը,»,- ընդգծել է Պուտինը:

Արտահերթ ընտրությունների դեակտուալացման համատեքստում քրեաօլիգարխիան կոնսոլիդացվելու և հակահեղափոխական ռևանշի, իսկ Մոսկվան` Հայաստանի ներքին գործերին միջամտելու մեծ հնարավորություն են ստանում:

Թավշյա հեղափոխության հաղթանակը կարող է կապիտալացվել միայն արտահերթ ընտրություններում, ցանկացած այլ օրակարգ ենթադրում է հեղափոխության խմբագրում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20