ՀՀԿ-ն մինչեւ վերջ փորձում էր պահել իր դիրքերը

- in Կարծիք
HHK

Հայաստանում թավշյա հեղափոխության զարգացումներում Սերժ Սարգսյանի անունը պարբերաբար հայտնվում է լրահոսում ոչ միայն նրա հրաժարականի եւ դրանից հետո ՀՀԿ մի քանի նիստերի կտրվածքով:

Սերժ Սարգսյանը հրաժարականի տեքստում հայտնում էր, որ Նիկոլը ճիշտ է, ապա պարբերաբար տեղեկություններ են հայտնվում, որ նա ՀՀԿ-ին հորդորում է հաշվի առնել իրավիճակը եւ պատրաստվել քաղաքական դաշտում այլ ձեւաչափով դերակատարության, մասնավորապես՝ որպես ընդդիմություն:

Այսօր էլ տեղեկություն տարածվեց, որ նա ՀՀԿ-ին հորդորել է աջակցել ժողովրդի թեկնածուի ընտրությանը:

Այս տեղեկություններն արտահոսքեր են ՀՀԿ-ի նիստերից, չկա պաշտոնական հաստատում, այնուամենայնիվ, դատելով ՀՀԿ-ի շուրջ իրադարձությունների զարգացումից, չի բացառվում, որ դրանք մոտ են իրականությանը:

Այս տեսանկյունից, հետաքրքիր են միջազգային ու հայկական փորձագիտական ու քաղաքական շրջանակների գնահատականները Սերժ Սարգսյանի վերաբեյալ: Միահամուռ նշվում է, որ նա ողջախոհ քայլ է արել, հեռանալով ու իրավիճակն ավելի չսրելով: Փաստացի, 10 տարի պաշտոնավարելու ընթացքում միասնական դրական գնահատականի է արժանանում միայն նրա հրաժարականը:

Սա ուշագրավ է այն տեսանկյունից, որ ՀՀԿ-ն մինչեւ վերջ փորձում էր պահել իր դիրքերը, այդպես էլ չհասկանալով, թե ինչ է կատարվել եւ ինչպես է ընկալվում աշխարհում իր իշխանությունը:

Spread the love