ՀՀԿ-ն որպես միասնական կառույց գոյություն չունի

HHK

«Ժամանակ» թերթը գրում է, «Երկու օր առաջ Արմավիրի մարզ էր այցելել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որին դիմավորեցին մեծ շուքով:

Բայց ամենատարօրինակն այն էր, որ դիմավորողների թվում էր նաև Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ով ոչ միայն ողջագուրվեց Ծառուկյանի հետ այլ նաև նրան դիմում էր մեծ բարերար և բարեգործ տիտղոսներով:

Ընդամենը մեկ տարի առաջ, 2017թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ական քաղաքապետը փորձում էր խոչընդոտել Ծառուկյանի հանդիպումը արմավիրցի ընտրողների հետ:

ՀՀԿ-ական գյուղապետերի ու քաղաքապետերի պահվածքը, լավագույնս է ցույց տալիս, որ ՀՀԿ-ն որպես միասնական կառույց գոյություն չունի, այլ մնացել են իրականությունից կտրված մի խումբ մարդիկ»:

Spread the love