ՀՀ կառավարությունը այս տարի առաջընթաց կգրանցի «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրերին համապատասխանելու չափանիշների հարցում

- in Միջազգային
donald-trump

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն պատասխանել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նամակին, որով կոչ էր արվում ԱՄՆ-ին Հայաստանի զարգացման համար հատկացնել 140 միլիոն դոլար։

«Մենք հույս ունենք, որ Հայաստանի կառավարությունը այս տարի առաջընթաց կգրանցի «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրերին համապատասխանելու չափանիշների հարցում, և տնօրենների խորհուրդը կդիտարկի Հայաստանը՝ ընտրություն կատարելու ամենամյա գործընթացի շրջանակներում», – նշել է Պոմպեոն Հայ դատի հանձնախմբին ուղղված նամակում։ Նա միևնույն ժամանակ հավելել է, որ «Հազարամյակի մարտահրավերներ»-ը չի նախատեսում որևէ երկրին արագացված կերպով գրանտ հատկացնել։ Նշենք, որ այս բանից հետո, երբ Հայաստանում կառավարության փոփոխություն տեղի ունեցավ, ԱՄՆ Հայդ դատի հանձնախումբը պետդեպից խնդրել էր «Հազարամյակի մարտահրավերներ»-ի շրջանակում 140 միլիոն դոլարի գրանտ հատկացնել Հայաստանի կրթական և ենթակառուցվածքային կարիքների համար։

Spread the love