ՀՅԴ-ն՝ շարժման առաջամարտիկ

HYD

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի խորհրդարանի բոլոր չորս խմբակցությունների պատգամավորները այցելել էին Արցախի Հանրապետություն և հանդիպում ունեցել ԱՀ նախագահ Բակո Սահակյանի և այլ պաշտոնյաների հետ: 

Այդ հանդիպումների ժամանակ շատերին զարմացրել է ՀՅԴ ներկայացուցիչ  Արմեն Ռուստամյանի պահվածքը, ով ամեն առիթով հայտարարել է, որ պետք է համախմբվել համազգային շարժման առաջնորդի շուրջը և ամեն կերպ օգնել նրան երկիրը այս վիճակից դուրս բերելու համար:

Բոլորի մոտ հարց է առաջացել, թե ընդամենը երկու շաբաթ առաջ ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ գտնվող ՀՅԴ-ն ինչպես կարողացավ այդքան շուտ և համոզիչ դառնալ համազգային շարժման առաջամարտիկ ու նվիրյալ»:

Spread the love