ՀՅԴ-ում «բունտ» է հասունանում

- in Մամուլ
hrant-margaryan

«Իրատես» թերթը գրում է. «Արդեն գրել էինք, որ ՀՅԴ-ում արշալույսները խաղաղ չեն: Մեզ հայտնի դարձավ, որ իսկական փոթորիկ է հասունանում այս կուսակցության դրսի և ներսի կառույցներում:

Արևելյան և Արևմտյան Ամերիկաների, Իրանի ՀՅԴ կենտրոնական կոմիտեները պահանջում են կուսակցության արտահերթ ընդհանուր ժողով` քննարկելու կուսակցության քաղաքական կուրսին առնչվող հարցեր:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, ժողովը պայմանավորված է կուսակցությունում առկա դժգոհությամբ, իմա՝ ինչու են Հայաստանի դաշնակցականները միշտ իշխանության կողքին կանգնում, ինչու են իրենց վարկանիշը հետևողականորեն գցում: «Ձևավորվել է դաշնակցական նոմենկլատուրա, որի շահերը շատ հաճախ չեն համընկնում կուսակցական շարքերի շահերի հետ»,- նշեց մեր աղբյուրը:

Դաշնակցությունը, լքելով հեռացող իշխանության նավը, դուրս եկավ կոալիցիայից և անցավ Նիկոլ Փաշինյանի կողմը:

Ըստ դաշնակցականների, կուսակցությունը լրիվ կորցրել է իր քաղաքական դեմքը և փորձում է լինել օրվա իշխանության կցորդը:

Առանձնահատուկ դժգոհություն կա Հրանտ Մարգարյանի հանդեպ: Արդեն լուրջ ներկուսակցական բախում է եղել. Հրանտ Մարգարյանին և հայաստանյան կառույցը կոշտ քննադատող Աբո Պողիկյանը հեռացվել է ՀՅԴ-ից:

Հավելենք, որ Պողիկյանը «Ասպարեզ» պաշտոնաթերթի խմբագիրն է, եղել է ՀՅԴ բյուրոյի անդամ, «Ասպարեզում» հաճախ է հանդես եկել ՀՅԴ հայաստանյան կառույցի գործունեությունը քննադատող հոդվածներով»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20