Հրապարակը պատերազմ է հայտարարել քրեաօլիգարխիային, արդյունքը` ֆորմալանցել խորհրդարանական արտահերթ ընտրությունները

cuyc 1

Կա կառավարության կազմի մի քանի տարբերակ, թե որ տարբերակը կիրագործվի, կախված է քաղաքական իրավիճակից. ԱԺ-ում երեկ մշակութային գործիչների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: «Կառավարությունը քաղաքական իրավիճակի արտացոլում պետք է լինի»,- հավելել է նա:

Պատասխանն, ինչպես նկատեցիք, խիստ մշուշոտ է, եթե նույնիսկ Փաշինյանն իր մտքում ունի մի քանի հստակ սցենար:

Ի՞նչ քաղաքական իրավիճակի մասին է ակնարկում Փաշինյանը: Եթե խոսքն այն քաղաքական իրավիճակի մասին է, որը ստեղծվել է թավշյա հեղափոխության հետևանքով, ապա ամեն բան արդեն իսկ հստակ է ու չենք կարող գործ ունենալ մի քանի տարբերակի հետ: Հրապարակը պատերազմ է հայտարարել քրեաօլիգարխիային և օր առաջ դրա արդյունքը ցանկանում է ֆորմալանցել խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներով: Այս պարագայում տարբերակը և ժամանակավոր կառավարության առաքելությունը մեկն է` արտահերթ ընտրությունների կազմակերպումը:

Եթե քաղաքական իրավիճակը, օրինակ, որոշվելու է մայիսի 8-ի խորհրդարանական քվեարկությամբ, ապա դրա ցանկացած վարկած խմբագրում է հեղափոխության օրակարգը, որովհետև «ժողովրդի բարեկամների» թիվն ավելացնելու է ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի օլիգարխներով, ովքեր մայիսի 8-ին քվեարկելու են Փաշինյանի վարչապետության օգտին:

Հրապարա՞կը պետք է կապիտուլացնի քրեաօլիգարխիկ համակարգի բոլոր սեգմենտներինստեղծելով քաղաքական իրավիճակ, թե՞ այն կարող է փոխվել, որովհետև օլիգարխիկ մի շերտ Փաշինյանին պաշտպանելու դիմաց, քաղաքական ռեսբիլիտիացիայի կամ արտահերթ ընտրությունները դեակտուալացնելու ուղղակի կամ անուղղակի ցանկություն, հույս ունի:

Սա է սկզբունքային հարցը, մանավանդ, որ թավշյա հեղափոխության առաջնորդը առկախ է թողնում նաև արտահերթ ընտրությունների ժամկետի հարցը: «Իմ՝ վարչապետ ընտրվելու պարագայում, այն պահին, երբ որ տեսնեմ, որ կան լիարժեք պայմաններ իսկապես ժողովրդավարական, օրինական, թափանցիկ և լեգիտիմ ընտրություններ անցկացնելու, այո՝ ես հրաժարական կտամ»,-ասել է Փաշինյանը:

Սահմանադրությունը այս հարցում որոշակի կազուս է ստեղծում, որովհետև վարչապետը միայնակ չի կարող արտահերթ ընտրություններ նախաձեռնել, մանավանդ, եթե նկատի ունենաք, որ մի քանի ամսից հեղափոխությունն օբյեկտիվորեն ապրելու է բնական անկման փուլ` փողոցի քաղաքական գործոնի անխուսափելի թուլացման հետևանքով:

Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանի ժամանակավոր կառավարությունը ձևավորվում է սահմանադրական լեգալ գործիքակազմով, այնըստ էության, հեղափոխության ծնունդ է: Իսկ դա ենթադրում է, որ ժամանակավոր կառավարության ստեղծումը և արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետը պետք է փաթեթային համաձայնության առարկա դառնան: Ընդ որում հրապարակի անունից փաթեթը պետք է առաջարկի Նիկոլ Փաշինյանըմյուս խորհրդարանական ուժերին ընդամենը դարձնելով հասարակության կոնսենսուսի ոչ թե սուբյեկտ, այլ օբյեկտ:

Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին վարչապետ պետք է ընտրվի` արտահերթ ընտրությունների ժամկետ հայտարարելով: Սա քրեաօլիգարխիայի ուղղությամբ հեղափոխության արձակած դիպուկ կրակոցն: Եվ միայն այս փաթեթն, ըստ էության, կարող է դառնալ Փաշինյանի և մյուս խմբակցությունների միակ համաձայնության թեման:

Հակառակ պարագայումխորհրդարանական որևէ այլ կոնսենսուս, որն անորոշության մեջ կթողնի արտահերթ ընտրությունների թեման բազմաթիվ սողանցքներ է ստեղծում հակահեղափոխության ռևանշի համար:

Spread the love