Մենք օժանդակելու ենք Նիկոլ Փաշինյանին

- in Տեսանյութեր
Eduard Sharmazanov
Հայաստանի հանրապետական կուսակցությունը համապատասխան քանկի ձայներով կաջակցի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությանը։ Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Մենք օժանդակելու ենք պատգամավորների մեկ/երրորդի առաջադրած թեկնածուին, տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանին»,- ասել է Շարմազանովը և հավելել. «Նրա օգտին հավաքագրվել է 45 ստորագրության, և ՀՀԿ-ն համապատասխան քանակի ձայներով կապահովի, որ նա դառնա վարչապետ»։

Spread the love