Մերկելը և Մակրոնը քննարկել են իրադրությունը Մերձավոր Արևելքում

- in Միջազգային
Angela Merkel

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իրանաիսրայելական դիմակայության ֆոնին քննարկել են իրադրությունը Մերձավոր Արևելքում եւ հակամարտության լարվածությունը թուլացնելու կոչ են արել  կողմերին:

Մայիսի 10-ին DPA գործակալությունը, վկայակոչելով Գերմանիայի նախարարների կաբինետի աղբյուրը, հայտնել է, որ ղեկավարները հանդիպումն անցկացրել են Ախենում այն հանդիսությունների շրջանակում, որոնք կազմակերպվել Էին Մակրոնին Կարլ Մեծի անվան 2018 թվականի մրցանակը հանձնելու կապակցությամբ։

DPA-ի տվյալներով՝ Մերկելը եւ Մակրոնը անհանգստություն են հայտնել իրանական եւ իսրայելական ուժերի միջեւ հարվածների փոխանակման հետ կապված։

«Վերջին ժամերի լարվածությունը մեզ ցույց Է տալիս, որ այնտեղ իրապես խոսքը վերաբերում Է պատերազմին ու խաղաղությանը»,-ասել Է կանցլերը:

«Մենք խաղաղություն ու կայունություն ենք ցանկանում Մերձավոր Արեւելքում»,-ընդգծել Է Մակրոնը:

Նա ԵՄ-ին կոչ Է արել կայունության երաշխավոր դառնալ տարածաշրջանում եւ պաշտպանել իր ինքնիշխանությունը, այդ թվում՝ նաեւ այնտեղ:

Please follow and like us:
18642