Մշակույթի նոր նախարար Լիլիթ Մակունցի կենսագրությունը

- in Մշակույթ
Bazkator

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մայիսի 12-ի հրամանագրի համաձայն Լիլիթ Մակունցը նշանակվել է մշակույթի նախարար: Նորանշանակ նախարարի կենսագրությունը:

Լիլիթ Մակունցը ծնվել է 1983թ.-ի նոյեմբերի 7-ին Երևանում:

1990-1999թթ. սովորել է Երևանի 195 միջն. դպրոցում:

1999-2003 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, ստացել է բակալավրի աստիճան, այնուհետև նույն ֆակուլտետում 2003-2005թթ. սովորել է մագիստրատուրայում: 2014թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում:

2015թ.-ի ամռանը անցել է դիպլոմավորված դասընթաց Ամերիկայի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի շրջանակներում:

2005թ-ից մինչ օրս դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում: 2016 թթ.-ից պայմանագրային հիմունքով աշխատում է Ամերիկյան խաղաղության կորպուսում:

2018թ.-ի փետրվարին զբաղեցրել է Ռուս-հայկական համալսարանի միջազգային կապերի և համագործակցության բաժնի ղեկավարի պաշտոնը: Ամուսնացած չէ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...