Նա մեզ համար ցար չէ․ Ռուսաստանում բողոքի ակցիաներ են տեղի ունենում

Aleksey Navaniy

Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները ամբողջ Ռուսաստանով «Նա մեզ համար ցար չէ» բողոքի ակցիաների շարք են իրականացնում Վլադիմիր Պուտինի երդմնակալության կապակցությամբ։

Շատ քաղաքներում, ներառյալ՝ Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում, իշխանությունները չեն համաձայնեցրել դրանց անցկացումը։ Նախօրեին որոշ քաղաքներում կալանավորել են մի քանի ակտիվիստների, որոնք կոչ էին անում միանալ ցույցին, գրում է «Դոժդ»-ը։

Կրասնոյարսկում, որտեղ հանրահավաքը նախատեսված էր 13։00-ին (Մոսկվայի ժամանակով առավոտյան 9-ին), ցույցից առաջ կալանավորվել է Նավալնիի շտաբի համակարգող Յանա Գերասիմովան։ նրան մեղադրում են չհամաձայնեցված միջոցառում անցկացնելու մեջ։

Spread the love