«Նա մեր ցարը չէ» բողոքի ցույցերի ընթացքում Ռուսաստանում բերման է ենթարկվել ավելի քան հազար մարդ

Brnutyun

Ռուսաստանի տարբեր քաղաքներում իրականացվող «Նա մեր ցարը չէ» բողոքի ցույցերի ընթացքում մայիսի 5-ին բերման է ենթարկվել ավելի քան հազար մարդ:

Այդ մասին տեղեկացնում է correspondent.net-ը:

Համաձայն ստացված տեղեկության՝ ամենամեծ թվով ցուցարարները բերման են ենթարկվել Մոսկվայում՝ 475 մարդ: Չելյաբինսկում բերմանե է ենթարկվել 164, Յակուտսկում 75, Տոլյատիում 63, Սանկտ Պետերբուրգում 53, Կրասնոդարում 49 մարդ:

Բացի այդ բերման ենթարկվածներ կան Կրասնոյարսկում, Նովոկուզնեցում, Կալուգայում, Սամարայում, Բարնաուլում, Պենզայում, Կեմերովոյում, Եկատերինբուրգում և Տոմսկում:

Image result for На акциях Он нам не царь в России задержали более тысячи человек

Spread the love