Նիկոլ Փաշինյանը տեղափոխվելու է կառավարական առանձնատուն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքի հետ բնակություն է հաստատելու կառավարական առանձնատանը։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է   Նիկոլ Փաշինյանը:

«Մենք տեղափոխվում ենք այդ առանձնատուն մի քանի նկատառումներից ելնելով։ Եվ այդ նկատառումներից մեկը հետևյալն է՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ վարչապետը պետք է ապրի այդ առանձնատանը, և եթե այդ առանձնատունը դատարկ է մնում, կարող է սիմվոլիզմ ստացվել, թե ՀՀ-ում վարչապետ չկա։ ՀՀ վարչապետի երկու նստավայրերում էլ ես աշխատում եմ օրենքով սահմանված կարգով։ Հետագայում մենք կմտածենք, թե ինչպես փոխենք կամ չփոխենք օրենսդրությունը։ Բայց այս պահին, օրենքով սահմանված կարգով, ես երկու աշխատավայրում էլ աշխատում եմ և մտադիր եմ զբաղեցնել նաև վարչապետի համար նախատեսված պետական առանձնատունը։ Այս պահին այդ տարածքում բնակվում են Սերժ Սարգսյանը և ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը»,- ասաց Փաշինյանը։

Spread the love