ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է կառավարական առանձնատունը:  Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի, ինչպես նաև կրտսեր դուստրերի՝ Շուշանի և Արփի հետ նախ ցույց է տվել առանձնատան սենյակները, ապա բակն ու հանգստի հատվածը:

Վարչապետը ցույց է տվել տարածքում գտնվող առանձնատներից մեկը, որում, ըստ նրա ունեցած տեղեկության, բնակվել են խորհրդային շրջանի ղեկավարները, այդ թվում՝ Կարեն Դեմիրճյանը, հետո արդեն նորանկախ Հայաստանի առաջին և երկրորդ նախագահները:

Վարչապետը խոստացել է այսօր կրկին ուղիղ հեռարձակմամբ հանդես գալ և խոսել դատական համակարգի մասին: