Նիկոլ Փաշինյանը փոխնախարարներ է ազատել աշխատանքից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի, Տիգրան Խաչատրյանն ազատվել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Վարչապետի մեկ այլ հրամանագրով՝ Սերժիկ Սրապիոնյանն էլ մայիսի 21-ից կազատվի Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սամվել Մարգարյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից։

«Սամվել Մարգարյանին ազատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- նշված է որոշման մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Խաչիկ Ասրյանն ազատվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից։

«Խաչիկ Ասրյանին ազատել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- նշված է վարչապետի որոշման մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահագն Մելիքյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։

«Վահագն Մելիքյանին 2018 թվականի մայիսի 18-ից ազատել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- նշված է վարչապետի որոշման մեջ։

Spread the love