Նիկոլ Փաշինյանը և Ռուբեն Վարդանյանը՝ ԱԱԾ բացահայտումների մասին

- in Տեսանյութեր
Ruben Vardanyan

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնաբանում ԱԱԾ բացահայտումները, քանի որ դա կարող է մեկնաբանվել որպես նախաքննությունն ուղղորդելու փորձ։ Այդ մասին վարչապետն ասել է այսօր Դիլիջանում լրագրողների հետ զրույցում։

«Ես ոչ մի մեկնաբանություն այդ կապակցությամբ չեմ անի, նախաքննությունը ընթանում է և կտա բոլոր հարցերի պատասխանը: Կարծում եմ` որևէ մեկը չի կասկածում, որ նախաքննության համար բոլոր պայմանները ստեղծված են և այն պետք է տա բոլոր հարցերի պատասխանը»,- նշել է Փաշինյանը։

Ազգային անվտանգության ծառայության ստուգումները պետք չէ շահարկել։ Այդ մասին Դիլիջանում, լրագրողների հետ զրույցում ասել է գործարար Ռուբեն Վարդանյանը։ Հարցին, թե ինչպես է գնահատում ԱԱԾ ստուգումները, Վարդանյանը պատասխանել է. «Ես Ես համաձայն եմ վարչապետ Փաշինյանի հետ, որ պետք չէ սպեկուլյացիաներ արվեն, օրենքով պիտի ստուգվեն, բացահայտվեն»։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20